Ներքին 1 տարի առաջ - 22:21 15-04-2025

Շմոլ գազ, ոչ թե թթու վարունգ․ նոր մանրամասներ՝ Տավուշում ամուսինների մահվան դեպքից

Ապրիլի 14-ին՝ ժամը 09:47-ին, ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել «Այգեձոր» բժշկական կենտրոնից, որ Չինարի գյուղում 55-ամյա և 49-ամյա ամուսիններ հայտնաբերվել են մահացած։

Դեպքի վայր է մեկնել Տավուշի բաժնի համայնքային ոստիկանության օպերատիվ խումբը։ Նախնական տվյալներով` ամուսինները մահացել են իրենց տան խոհանոցում։ Դիակների արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Կազմվել են համապատասխան փաստաթղթեր, որոնք ներկայացվել են նախաքննական մարմնին։

Սկզբում շրջանառվում էր վարկած, թե նրանք թունավորվել են մարինացված վարունգի թթվից, սակայն Oragir.News»-ի հետ զրույցում Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը հերքեց այդ տեղեկությունը՝ նշելով, որ ամուսինները մահացել են շմոլ գազի արտահոսքից։

«Այժմ վերադառնում եմ հոգեհանգստի արարողությունից։ Ժողովրդի շրջանում տարբեր խոսակցություններ են շրջանառվում, սակայն նախնական պատճառը, ըստ ամենայնի, շմոլ գազի արտահոսքն է։ Վերջնական պատասխանը կտա դատաբժշկական փորձաքննությունը»,- ասաց Հակոբյանը։

Նրա խոսքով՝ ամուսինները բնակվում էին երկհարկանի տանը և խնամում էին տարեց հարազատին, ով ապրում էր առաջին հարկում։ Տարեց կինը անկողնային հիվանդ է, սակայն նա չի տուժել։

Ամուսինները չեն ներկայացել աշխատանքի, ինչից հետո գործընկերները փորձել են կապ հաստատել նրանց հետ, ապա այցելել տուն և հայտնաբերել մահացած։ Տարեց կնոջ խնամքի հարցը, ըստ համայնքի ղեկավարի, հավանաբար կհանձնվի բարեկամներին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան