Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:37 15-04-2025

Եթե մենք, անվտանգություն ասելով, հասկանում ենք միայն բանակ, նշանակում է՝ մենք անվտանգություն չունենք. Փաշինյան

Երբ մենք առաջին անգամ անվտանգություն ասելիս, հիշատակելիս հասկանում ենք բանակ, նշանակում է մենք անվտանգություն չունենք։ Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, ԱԺ-ում կառավարության գործունեության 2024-ի կատարողականի հարցը քննարկման ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե մենք երկրորդ անգամ անվտանգություն ասելիս հասկանում ենք էլի բանակ, նշանակում է մենք անվտանգություն չունենք։ Նույնը երրորդ անգամ: Որովհետև անվտանգությունը ինքը բազմաշերտ է և դա էլի կրթության հարց է, թե մենք անվտանգություն ասածը ի՞նչ ձևի ենք պատկերացնում:

Իսկ մենք համոզվա՞ծ ենք, որ ասելով անվտանգություն, հասկանում ենք դա ինչ է, որովհետև քանի դեռ մենք անվտանգություն ասելիս անընդհատ ասում ենք բանակ, բանակ, դա մի բանի վկայությունն է, որ մենք չգիտենք անվտանգությունը ի՞նչ է։

Անվտանգությունը բոլորովին ուրիշ բան է, որը բանակը ներառում է, բայց որը միայն բանակը չի»,- հայտարարեց Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ