Միտք 2 տարի առաջ - 23:23 11-11-2023

Մեր երկրի «իշխանությունները» կինո ասելով հասկանում են երևի էն պոռնոն, որ ամեն օր բեմադրում են սեփական երկրի գլխին

Կինոռեժիսոր, պրոդյուսեր Հովհաննես Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Եթե որևէ մեկը գրի, որ ՀՀ-ում պրոպագանդայով ու կինոարտադրությամբ զբաղվում են անասուններ, նրա դեմ քրեական վարույթ կբացեն։ Ուստի տանք զուտ փաստը։

Ադրբեջանի իշխանությունները Բերձորում վերակառուցել են ակումբի շենքը, որտեղ կինոթատրոն են բացել։
Վերակառուցումը տևել է 8 ամիս։
Վերակառուցվել է 1700 քառակուսի մետր տարածք, որից 1000 քմ՝ ակումբի տարածքն է։
Կինոթատրոնը նախատեսված է 230 հանդիսատեսի համար։
Բեմը՝ 82 քմ, Էկրանի բացվացքը՝ 70 քմ։
․
Սիրելի Naira Zohrabyan-ը չի թողնի ստել, «համայնքային ենթակայության մինիպլեքս կինոթատրոնների ծրագիրը» առաջին անգամ հանրությանը ներկայացվել է 2018թ-ին՝ Երևանի ավագանու ընտրություններում, որպես Նաիրայի նախընտրական ծրագրի մաս։

Մինչև ու հետո «կինոթատրոնային ցանցի արդիականացման ու համապետական վարձույթի ձևավորման», էլի իմ ծրագիրը ներկայացվել է տարբեր կալիբրի կառավարիչների՝ մշ․նախերից մինչև կառավարության մոխրագույն կարդինալ Արայիկ Հարությունյան (մանրամասները կներկայացնեմ երկուշաբթի, ՆՈՅԵՄԲԵՐ 13-ԻՆ, ԺԱՄԸ 2-ԻՆ, ՀԱՅԵԼԻ ԱԿՈՒՄԲՈՒՄ սիրելի Անժելա Թովմասյանի մոտ)։

Ես չգիտեմ ինչ են հասկանում մեր երկրի «իշխանությունները» կինո ասելով, երևի էն պոռնոն, որ ամեն օր բեմադրում են սեփական երկրի գլխին։
Բայց մի բան գիտեմ վստահ՝ ադրբեջանում ավելի ուշադիր են հայ մասնագետների ծրագրային ելույթների հանդեպ։
Էդ Հայաստանում ենք մենք տգետ կառավարիչների աչքի փուշը։
Դրսում ոչ միայն լսում են, նաև վերլուծում են ու իրագործում։
․
Հգ․ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, իսկ կարող ա՞, էս նկարն էլ ա ըստ ՀՀ ԿԳՄՍՆ «իրականությանը չհամապատասխանող և չափազանցված»»։



Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով