Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 14:51 13-04-2025

Քանի դեռ Հայաստանի Սահմանադրությունը չի փոփոխվել, պայմանագրի ստորագրումն անհնար է. Բայրամով

Քանի դեռ Հայաստանի Սահմանադրությունը չի փոփոխվել, խաղաղության պայմանագրի ստորագրումն անհնար է. այս մասին թուրքական Անադոլու գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:

«2022 թվականի առաջին ամիսներին Հայաստանին ներկայացվել է խաղաղության պայմանագրի հինգ հիմնական կետ, իսկ նույն թվականի հոկտեմբերին սկսվել են քննարկումները երկու երկրների միջև։ Խաղաղության պայմանագրի առաջին նախագիծը կազմել է ադրբեջանական կողմը և ներկայացրել Հայաստանին։ Բանակցությունները տևել են մոտ երկուսուկես տարի։ Մեկ ամիս առաջ քննարկումներն ավարտվել են, տեքստի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել։ Կան կարևոր հարցեր, որոնց պետք է լուծել: Դրանցից ամենակարևորը Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների առկայությունն է։ Քանի դեռ այսպես շարունակվում է, խաղաղության պայմանագրի ստորագրումն անհնար է։ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն անհրաժեշտ է», - ասել է ադրբեջանցի պաշտոնյան:

Բայրամովը հավելել է, որ Ադրբեջանի մեկ այլ պայման է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը:

«ԵԱՀԿ Մինսկի խումբը 30 տարվա ընթացքում ոչ մի արդյունքի չի հասել։ Ղարաբաղի հարցն արդեն լուծված է, և այդ տարածքները Ադրբեջանի կազմում են։ Հայաստանը նույնպես դա ճանաչել է։ Նման իրավիճակում Մինսկի խմբի գործունեությունը շարունակելու Հայաստանի շարունակական ջանքերը մեզ համար հարցեր են առաջացնում։ Մենք համառորեն պահանջում ենք Մինսկի խմբի լուծարում»,- ասել է նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան