Արտաքին 1 տարի առաջ - 12:32 13-04-2025

Իսրայելական բանակը Գազայում հիվանդանոց է հրթիռակոծել. կան տասնյակ տուժածներ

Իսրայելական բանակը հրթիռներ է արձակել Գազայի Ալ-Մամադանի հիվանդանոցի ուղղությամբ, հաղորդում է IRNA-ն։

Գազայի պետական տեղեկատվական բյուրոն այս հարձակման պատասխանատվությունը դրել է իսրայելական ռեժիմի և ԱՄՆ վարչակազմի վրա:

Հաղորդվում է, որ հարձակման հետևանքով լրջորեն տուժել են այդ բուժհաստատության ընդունարանը, լաբորատորիան և դեղատունը: «Ալ Մայադին» հեռուստաալիքի տվյալներով՝ բազմաթիվ վիրավորներ և հիվանդներ, որոնք բուժում էին անցնում այդ հոսպիտալում, հրթիռային հարձակումից հետո լքել են բուժհաստատությունը:

Ըստ հեռուստաալիքի թղթակցի՝ տասնյակ վիրավորներ և հիվանդներ, որոնցից մի քանիսը գտնվում են ծանր վիճակում, ստիպված են պառկել հիվանդանոցի շրջակայքում գտնվող փողոցներում՝ սպասելով բժշկական օգնության:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով