Արտաքին 1 տարի առաջ - 22:25 12-04-2025

Պատվազուրկ դատավարություն. Արցախի ղեկավարներն ամբաստանյալներից պատանդի են վերածվել. The Insider

Լեռնային Ղարաբաղի հայկական վարչակազմի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի սրտահույզ կադրերը, որտեղնա հացադուլի պատճառով ծայրահեղ հյուծված տեսք ունի, ցնցել են Հայաստանը։ Լեռնային Ղարաբաղի քաղաքական ղեկավարության տասնհինգ այլ ներկայացուցիչների հետ նախկին օլիգարխն ու բարերարն այժմ Բաքվում կանգնած են դատարանի առջև։ Ղարաբաղի հայ ղեկավարների նկատմամբ բռնաճնշումները միաժամանակ ապակայունացնում են իրավիճակը Հայաստանում և սրում հակահայկական տրամադրություններն Ադրբեջանում, գրում է The Insider ը։

Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել փետրվարի 18-ին և այն շարունակել 23 օր՝ մինչև մարտի 12-ը։ Նա նշել է, որ նպատակն ուշադրություն հրավիրելն էր այն փաստի վրա, որ «դատավարություն չկա, բայց դատավճիռ է կայացվում»։ Առանց անկախ իրավական ներկայացուցչության, դատավարությունը, որը Հայաստանում լայնորեն դատապարտվում է որպես «կեղծ դատավարություն», ընդգծում է իրավիճակի լրջությունը, որում հայտնվել են Լեռնային Ղարաբաղի ղեկավարները։

2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո Ադրբեջանը գիտակցեց ռազմագերիների արժեքը՝ որպես սակարկության մանրադրամի։ 2021 թվականի տեսահոլովակում Իլհամ Ալիևը կատակում է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին, թե ռազմագերիները դարձել են բանակցությունների հիանալի լծակ՝ չնայած այն իրավական պաշտպանությանը, որ նրանց պետք է ընձեռվեր պատերազմի օրենքներին համապատասխան:

Թեև Լեռնային Ղարաբաղի քաղաքական ղեկավարությունն իրավաբանորեն այլ կատեգորիայի է դասվում, դրա գործառույթն Ադրբեջանի համար թերևս նույնն է՝ Հայաստանի վրա ճնշում գործադրելու գործիք է ծառայում:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ