Արցախականչ 1 տարի առաջ - 19:30 12-04-2025

Արցախականչ․ Մեր նպատակն Արցախի գենոֆոնդի, յուրահատուկ մշակույթի և բարբառների պահպանությունն է

Oragir.News-ի «Արցախականչ» հաղորդաշարի հյուրն Արցախի խորհրդարանի երկու գումարումների պատգամավոր, Արցախի կառավարության Կրոնի և ազգային փոքրամասնությունների հարցերի բաժնի պետ Աշոտ Սարգսյանն է։

Հաղորդաշարի ընթացքում քննարկված թեման «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի» կազմակերպած հանրահավաքն էր, նրանում առաջ քաշված պահանջներն ու դրանց նկատմամբ երկրի իշխանությունների դիրքորոշումը։

Աշոտ Սարգսյանը նշեց, որ խնդիրը, մեծ հաշվով, հայ ժողովրդի, հայոց պետականության լինել-չլինելն է։ «Չկան արցախցիներ՝ չկա Արցախի խնդիր»,-հավելեց նա։ Ըստ նրա՝ եթե Արցախի վերաբերյալ կառավարության՝ 2021-26 թթ․ ծրագրում նշվածը չի իրագործվել, ԱԺ պատգամավորները, այդ թվում և՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը ներկայացնող, պարտավոր են անվստահություն հայտնել կառավարությանը։

Անդրադառնալով հայաստանյան իրականությանն արցախցիների լիարժեք ինտեգրմանը՝ Ա․ Սարգսյանը նշեց, որ արցախցիների մեջ կան բազմաթիվ հրաշալի մասնագետներ, որոնց ներուժը կարելի է օգտագործել։

«Պետք է այնպես անել, որ մեր համայնքները շարունակեն գործել, նաև Հայ Առաքելական Եկեղեցին պետք է ակտիվ գործի։ Մեր համախմբման կարևոր լծակը հոգևոր և աշխարհիկ համայնքների գոյությունն է Հայաստանի Հանրապետությունում, ինչը չի նշանակում պետություն՝ պետության մեջ, դրա նպատակը հայրենիք վերադառնալուն պատրաստ լինելն է»,- համոզված է Oragir.News-ի զրուցակիցը։

Որպես հոգևոր անվտանգության ոլորտի փորձագետ՝ Աշոտ Սարգսյանը նշեց, որ ՀՀ-ում հոգևոր անվտանգության խնդիրը բարձրթողի վիճակում է։

Մանրամասները՝ տեսանյութում.

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»