Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 22:15 11-04-2025

Գաղափար չունեմ, թե ինչ է Հանրային խորհուրդը․ հարցում

Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է տարածել Հանրային խորհրդի կազմավորման մասին։ Վարչապետը հայտնել է, որ սահմանված կարգով ընտրված Հանրային խորհրդի 45 անդամների կազմից Հանրային խորհրդի նախագահի թեկնածությունը ներկայացրել էր ՀՀ կառավարության քննարկմանը․ նախագահ է նշանակվել Արայիկ Խզմալյանը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ի՞նչ է Հանրային խորհուրդը»։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը չգիտեր և դժվարացավ պատասխանել, թե ինչ է Հանրային խորհուրդը»։

«Ժողովրդի ձայնը, Հանրային խորհուրդը էդ ա նշանակում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։ Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ գաղափար չունի, թե ինչ է դա։

«Չգիտեմ, գաղափար չունեմ»,- նշեց նա։ «Սաղ էլ թքած սաղի վրա»,- անտարբեր պատասխանեց մեկ այլ քաղաքացի։ Հարցվածներից մեկն էլ ասաց, որ Հանրային խորհուրդը քաղաքացիական սեկտոր ներկայացնող կառույց է։

«Բայց ոչ քաղաքական կուսակցությունները, ՀԿ-ները։ Որոշ երկրներում արհմիություններն էլ են մասնակցում»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյությում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան