Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 12:45 11-04-2025

Կանեփի օգտագործումը կարող է փոխել ԴՆԹ-ի կառուցվածքը՝ թողնելով երկարաժամկետ հետևանքներ. The Conversation

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ կանեփի օգտագործումը հանգեցնում է ԴՆԹ-ի համատարած և երկարատև էպիգենետիկ փոփոխությունների։ Դրանք կարող են ազդել այնպիսի կարևոր գործընթացների վրա, ինչպիսիք են ծերացումը, քաղցկեղի զարգացումը, ուղեղի աշխատանքը և հոգեկան խանգարումները։ Այս մասին գրում է The Conversation-ը։

Այս փոփոխությունները կարող են պահպանվել նույնիսկ այն բանից հետո, երբ մարդը տարիներով հրաժարվում է մարիխուանա օգտագործելուց։ Դրանց ազդեցությունը երբեմն կարող է ի հայտ գալ տարիներ անց։

Հետազոտության մեջ նկարագրվում է, որ օրինակ՝ մարդը 20 տարեկանում կանեփ է օգտագործել, ինչի հետևանքով վնասվել են այն գեները, որոնք պատասխանատու են ուռուցքների դեմ պաշտպանական մեխանիզմների համար։ Չնայած հետագայում առողջ ապրելակերպին՝ տարիներ անց նրա իմունային համակարգը թուլանում է՝ հանգեցնելով քաղցկեղի զարգացմանը, նույնիսկ եթե գենետիկորեն նման վտանգ չկա։

Հետազոտության հեղինակները զգուշացնում են, որ կանեփի օգտագործման հետևանքները կարող են լինել ավելի լուրջ, քան կարծում են շատերը։

Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
11:35 Արթիկում ընտրությունների նախօրեին զանգվածային ձերբակալություններ են, կան բերման ենթարկված թեկնածուներ
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում