Ներքին 1 տարի առաջ - 10:03 11-04-2025

Երևանի թիվ 196 հիմնական դպրոցում գողացել են հեռուստաընկերություններից մեկի խմբագրի դստեր հեռախոսը. shamshyan.com

Ապրիլի 9-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 հիմնական դպրոցում հեռախոսի գողության դեպք է տեղի ունեցել։

Ոստիկանության Դավիթաշնի բաժնի ծառայողներին Երևանի 39-ամյա բնակչուհին հայտնել է, որ ապրիլի 9-ին ժամը 12։30-ից մինչև 15։30-ը ընկած ժամանակահատվածում նշված դպրոցի թիվ 204-րդ դասասենյակի բջջային հեռախոսների համար նախատեսված արկղից անհայտ անձը գողացել է իր դստերը պատկանող «iPhone» մոդելի բջջային հեռախոսը՝ պատճառելով 50 հազար դրամի նյութական վնաս:

Դեպքի փաստով ոստիկանության Դավիթաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն դիմած կինն աշխատում է հեռուստաընկերությունում՝ որպես խմբագիր։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում