Արտաքին 1 տարի առաջ - 21:06 10-04-2025

ԱՄՆ-ն Չինաստանից ներկրվող ապրանքների մաքսատուրքը բարձրացրել է մինչև 145 տոկոս

ԱՄՆ-ն կրկին հայտարարել է չինական ապրանքների մաքսատուրքի հերթական բարձրացման մասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է CNBC հեռուստաալիքը՝ հղում անելով Սպիտակ տան ներկայացուցչին, նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշում է կայացրել բարձրացնել Չինաստանից ներկրվող ապրանքների մաքսատուրքերը՝ հասցնելով դրանք ռեկորդային՝ 145 տոկոսի։

2025 թվականի փետրվարի 1-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը բարձրացրեց չինական ապրանքների վրա սահմանված մաքսատուրքերը՝ սահմանելով 10 տոկոս։ Մարտի 4-ին այդ սակագինը կրկին վերանայվեց՝ հասնելով 20 տոկոսի։ Ապրիլի 2-ին Թրամփը ներկայացրեց «փոխադարձ մաքսատուրքեր» համակարգը, որի շրջանակում Չինաստանից ներմուծվող ապրանքների համար սահմանվեց 54 տոկոս մաքսատուրք։

Ապրիլի 10-ին Չինաստանը պատասխանեց՝ սահմանելով 84 տոկոս մաքսատուրք ամերիկյան ապրանքների նկատմամբ։

Ի պատասխան՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց չինական ապրանքների մաքսատուրքի հերթական բարձրացման մասին՝ այն հասցնելով 125 տոկոսի։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով