Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:16 10-04-2025

Մենք մեզ պարտված չենք համարում․ Շիրակի մարզպետը՝ Գյումրու ընտրությունների մասին

Գյումրիում ՔՊ-ն քաղաքապետի թեկնածու առաջադրելո՞ւ է, թե՞ ոչ․ այս հարցին Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը չցանկացավ պատասխանել։ Նշեց՝ մանդատները վերցնելուց հետո պաշտոնական հայտարարություն կանեն և իրենց դիրքորոշումը կհայտնեն։ Մինչև ապրիլի 14-ը դեռ ժամանակ կա, և Առուշանյանը չի բացառում, որ կարող են ինքնաբացարկներ լինել։

«Մենք մեզ պարտված չենք համարում»,- ասաց Շիրակի մարզպետը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում՝ ընդգծելով, որ ՔՊ-ն Գյումրիում 17 հազար ընտրողի ձայն է ստացել և ամենաշատ մանդատներն իրենցն են։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե Գյումրու ընտրություններից հետո Փաշինյանից հրաժարականի պահանջով sms չի՞ ստացել արդյոք, Առուշանյանը նշեց, թե ոչ, հրաժարական չի ներկայացնելու։

«Ես հրաժարական չեմ ներկայացնելու։ Լավ արդյունքներ գրանցելու պարագայում որևիցե մեկն աշխատանքից չի ազատվելու։ Ես բարձր ճակատով քայլել եմ Գյումրիում և շարունակելու եմ քայլել, բոլոր գյումրեցիների աչքերի մեջ նայել, այդ թվում՝ բոլոր ընդդիմադիր թեկնածուների և նրանց ավագանու անդամների»,- ասաց Առուշանյանը։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է` Գյումրիում կրկնվեն, օրինակ, Ալավերդու և Վանաձորի սցենարները, Առուշանյանը նշեց՝ իրենք որևէ վայրում «մարդագողությամբ չեն զբաղվել», ինչ արվել է, արվել է օրենքի սահմաններում։

Առուշանյանը պնդում է՝ թեկնածուների մի մասը խաբել, մոլորեցրել է գյումրեցիներին, երբ քարոզարշավի ժամանակ ասել է, թե իրենց հավաքած ձայներն ուրիշներին չեն տալու կամ իրենց ընտրելու դեպքում չի լինելու ո՛չ նախկին, ո՛չ ներկա, լինելու է նոր ուժ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան