Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:43 10-04-2025

Սուպերհամակարգիչը վերցրել ենք, ուզում ենք շարիկ գլորել. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստի ժամանակ խոստովանեց, որ թե՛ կրթական հաստատությունները, թե՛ կառավարման օղակները սուպերհամակարգչից օգտվելու հմտություններ չունեն։
Նա նշեց, որ Հայաստանն արդեն երկու սուպերհամակարգիչ ունի, որոնք հնարավորություն են տալիս իրականացնել ինչպես գիտական և հետազոտական աշխատանքներ, այնպես էլ մեծածավալ քանակով հաշվարկներ անել։ Անցած տարի Հայաստանը Ֆրանսիայի Թուլուզի համակարգչային գիտությունների ինստիտուտի կողմից որպես նվիրատվություն ստացավ սուպերհամակարգիչ, որը 2024 թ. մայիսի 31–ից տեղադրված է «Ինժեներական քաղաքում» գործող ազգային «Ազնավուր» գերհամակարգչային կենտրոնում։
2024 թ. դեկտեմբերի 26–ին ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ «Nvidia» ընկերությունից ձեռք է բերվել նաև 2–րդ սուպերհամակարգիչը` արհեստական բանականությամբ։ Այն հիմա տեղադրվում է ԵՊՀ–ում և «Ինժեներական քաղաքում» տեղադրվածի կրկնությունը չէ, այլ սկզբունքորեն նոր գործառութային հնարավորություններով համակարգիչ է, որը մեծածավալ քանակով հաշվարկներ անելու հնարավորություն է տալու։

ԵՊՀ–ում այս կենտրոնը կգործի այս տարեվերջին։
«ԵՊՀ–ն, ԿԳՄՍՆ–ն, այդ թվում նաև կառավարությունը պետք է սովորեն օգտվել սուպերհամակարգչից։ Դրա մեջ ոչ մի ամոթ բան չկա։ Ավելի լայն համատեքստում`մի սուպերհամակարգիչ էլ պետությունն է, և ինչպես մենք սուպերհամակարգիչ չենք ունեցել, այնպես էլ հարյուրամյակներով պետություն չենք ունեցել։ Պետությունն ավելի բարդ սուպերհամակարգիչ է, քան ամենաբարդ սուպերհամակարգիչը։ Մենք սուպերհամակարգիչը վերցրել ենք, ուզում ենք շարիկ գլորենք դրանով։ Դա դրա համար չի նախատեսված»,- հայտարարեց Փաշինյանը։

Վարչապետը նաև նշեց, որ անհրաժեշտության դեպքում կդիմեն համապատասխան մասնագետների, որպեսզի նրանք սովորեցնեն օգտվել բարձր տեխնոլոգիական այս սուպերհամակարգիչներից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան