Միտք Ներքին 1 տարի առաջ - 12:33 09-04-2025

Վարդան Ղուկասյանի եղբոր թոռն ինձ ժամանակ է տվել՝ ապացուցելու, թե Ղուկասյանը Ռոբերտ Քոչարյանի ստորադասն է

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու նախընտրական շտաբի խոսնակ Վովա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Վարդան Ղուկասյանի եղբոր թոռը (խմբակային բռնաբարության փորձի համար դատվողը չէ` նրա եղբայրը) ինձ ժամանակ է տվել, որ ապացուցեմ, թե Վարդան Ղուկասյանը Ռոբերտ Քոչարյանի ստորադասն է, հակառակ դեպքում սպառնացել է հանրային պախարակմամբ։

Ի դեպ, այս նույն երիտասարդը ընտրությունների օրը աչքի է ընկել մեկ ուրիշ լրագրողի՝ Վահե Մակարյանին, «ռազբորկի» կանչելով։

Վարդան Ղուկասյանի եղբոր թոռանը խորհուրդ եմ տալիս մի քանի անգամ ուշադիր լսել Վարդան Ղուկասյանի՝ քարոզարշավի ընթացքում տված բոլոր հարցազրույցներն ու վիդեոները։ Եթե Ռոբերտ Քոչարյանի հետ քաղաքական կապն ու առնչությունը ապացուցված չհամարի, դա մի խոսակցություն է, եթե կապն ու առնչությունը ապացուցված համարի, բայց գտնի, որ Վարդան Ղուկասյանը ոչ թե Ռոբերտ Քոչարյանի ստորադասն է, այլ վերադասը՝ ես այդտեղ էլ խնդիր չեմ տեսնում, կարող եմ այսուհետ Վարդան Ղուկասյանին անվանել Ռոբերտ Քոչարյանի վերադաս, իսկ Ռոբերտ Քոչարյանին Վարդան Ղուկասյանի ստորադաս»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան