Միտք Ներքին 1 տարի առաջ - 10:53 09-04-2025

Ադրբեջանում զորավարժություններ են, իսկ ՀՀ կառավարիչները հեծանվավազքում նոր «բարձունքներ» են նվաճում

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Առաջնագծում հրադադարի խախտումներ հրահրելուն զուգահեռ Ադրբեջանը ավիացիայի մասնակցությամբ տակտիկական զորավարժություններ է իրականացնում:

Ուշագրավ է, որ սցենարային մասն այդ զորավարժությունների ենթադրում է մարտական դիրքերի գրավում, ապա բնակավայրում հատուկ օպերացիայի իրականացում:

Ադրբեջանը ռազմական բաղադրիչից զատ մեծ ուշադրություն է դարձնում Հայաստանի դեմ գործելու քաղաքական, հոգեբանական և քարոզչական ասպեկտներին, որի նպատակը հավաքական առումով` մեր երկրի դեմ ճնշման մեծացումն է:

ՀՀ կառավարիչներն այդ ընթացքում հեծանվավազքում նոր «բարձունքներ» են նվաճում, ամուր «պաշտպանություն» ապահովում ընդդիմության դեմ քարոզչական մարտերում, ձեռքի հետ էլ «առաջխաղացում» ապահովում քաղաքական ընդդիմախոսների դեմ կեղծ քաղաքական հետապնդումների հարցում»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով