Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:08 09-04-2025

Հայաստանում վարչախումբը իրականացնում է կառավարչական ցինիզմ․ Հրայր Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«SMS, թե՞ գլխավոր դատախազ
ԿԱՐԵՎՈՐ

Սիրելի հայրենակիցներ,

Շրջանառության մեջ եմ դրել նախագիծ, որով նախատեսվում է ֆիզիկական անձնանց եկամուտների հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը հետաձգել։

Մասնավորապես, մայիսի 1-փոխարեն.

այս տարի լրացնողները (2024 թվականի եկամուտների համար) հայտարարագիր կարող են ներկայացնել մինչեւ նոյեմբերի 1-ը։

հաջորդ տարի լրացնողները (2025 թվականի եկամուտների համար) հայտարարագիր կարող են ներկայացնել մարտի 2-ից մինչեւ նոյեմբերի 1-ը։

Հաջորդ տարիների համար հայտարարագրի ներկայացման ժամկետ կսահմանվի մարտի 2-ից մինչեւ հուլիսի 1-ը։
Հեղինակ՝ Բաբկեն Թունյան

Այս անիմաստ օրատեղափոխումը վկայում է մեկ բան։ Հայաստանում վարչախումբը իրականացնում է կառավարչական ցինիզմ։ Ինչո՞ւմ է հարցը և ինչո՞ւ ենք մենք նման բուռն արձագանքում ՀՀ ԱԺ տնտեսական հանձնաժողովի ղեկավարի հայտարարությանը:

1. Ակնհայտ է , որ ֆիզիկական անձանց 2024 թ. հայտարարագրումը տապալված է և մոտ 820 հազար քաղաքացիներից միայն 12000 են հանձնել հայտարարագիր։ Ընդ որում առնվազն կեսը ներկայացրել են, որպեսզի 100 հազար դրամ սոցկրեդիտ քերեն բյուջեից։
2. Ակնհայտ է, որ տապալվել էր նաև 2023 թվականի հայտարարագրումը, որի ընթացքում հայտարարագիր ներկայացրել են 120 հազարի քառասուն տոկոսը։

Պետական ֆիսկալ խոշոր միջոցառման երկու տարիներին գործընթացը կազմակերպող, վերահսկող հիմնական պատասխանատուն ՀՀ ԱԺ տնտեսական հանձնաժողովն է, որի ղեկավարը երկու տարիներին էլ եղել է նույն անձը։

Փաստացի, աշխատանքները տապալած մարմինը և դրա ղեկավարը հեռանալու , հեռացվելու փոխարեն, որոշել են ինչ-որ օրատեղափոխում իրականացնե՞ն:
Այս անձինք ունեին ընդամենը մեկ հնարավորություն։ Նրանք պետք է սեփական կամոք հեռանային զբաղեցրած պաշտոնից և սրտի դողով սպասել ծառայողական քննությանը, բայց դեռ շարունակում են գործել և հարկատուների հաշվին ստանալ ամսական 1.5-2,0 մլն դրամ աշխատավարձ և պարգևավճարներ։

Օրեր առաջ վարչախմբի ղեկավարը աղմկում էր, թե իբր բարձր աշխատավարձերով պետական պաշտոնյաների աշխատավարձը բավարար չէ։ Եթե նա նկատի ուներ նման աշխատողներին, ապա նմաններին կարելի է ընդամենը հեռացնել զբաղեցրած պաշտոններից կառավարչական տապալումների համար։ Հեռացման ձևը թող դրանց վարչախմբի ղեկավարը որոշի։ SMS, թե գլխավոր դատախազ ՞:

Հետգրություն։
Ինչում է այդ պաշտոնյայի թերացումը՞
1. հայտարարագրման գործընթացի անիմաստ բարդացումը
2. իրազեկման աշխատանքների տապալումը և բացակայությունը
3. 2023 թվականի տապալված աշխատանքի գնահատականի բացակայությունը
4.2025 թվականի հունվարի 20-ին ՊԵԿ նախագահի հրամանի վիճելի դրույթները
5. Դրան էլ գումարեք նրա անիմաստ վստահությունը, որ 2026 թվականից հետո վերջնաժամկետ է սահմանելու
Մի խոսքով , հեռացման ենթակա պաշտոնյա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով