Ներքին 1 տարի առաջ - 17:45 08-04-2025

Հանրայինի կողմից Բաքվում պահվող հայերի դատավարությանը չանդրադառնալը մտահոգիչ է. ՀՌՀ նախագահ

Ես գիտեմ խնդրի մասին, կիսում եմ մտահոգությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը՝ անդրադառնալով Հանրային հեռուստաընկերության կողմից Ռուբեն Վարդանյանի և Բաքվում պահվող այլ հայերի դատավարություններին չանդրադառնալուն, չլուսաբանելուն:

«Գիտեմ խնդրի մասին, կիսում եմ մտահոգությունը, բայց ուզում եմ հստակ հասկանանք բոլորիս լիազորությունների սահմանները։ Հանրային հեռուստաընկերությունն ունի իր կառավարող մարմինը, դա հանրային հեռարձակողի խորհուրդն է, և մենք իրենց բովանդակային վեճերի կամ բովանդակության մեջ խառնվելու իրավունք չունենք։ Մենք, ընդհանրապես, խմբագրական քաղաքականության միջամտելու իրավունք չունենք»,- ասաց նա:

Ըստ ՀՌՀ նախագահի՝ իրենց իրավունքը սահմանափակվում է օրենսդրությամբ:

«Օրենսդրությամբ մեջ գրված չի, որ այս կամ այն հեռուստաընկերությունը պարտավոր է այս կամ այն բանը ցույց տալ։ Չգիտեմ՝ ճիշտ է, թե՝ սխալ: Մենք որևէ լծակ չունենք: Դա օրենսդրական խախտում չի, իհարկե, շատ ճիշտ կլինի, որ այդ ամեն ինչը լուսաբանվի, մտահոգությունը կիսում եմ»,- ասաց նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան