Ներքին 1 տարի առաջ - 15:09 08-04-2025

Փարպի գյուղում գարեջուր տեղափոխող «Mercedes Sprinter»-ը 1-2 պտույտ շրջվելով հայտնվել է դաշտում, վարորդը հոսպիտալացվել է. shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:10-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 28-ամյա Հայկ Ս.-ն իր վարած «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի Փարպի բնակավայրի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին, 1 կամ 2 պտույտ շրջվել և հայտնվել դաշտում:

Վթարի հետևանքով վարորդը, ում, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, առաջինը օգնության է հասել այդ պահին նշված վայրով անցնող մի երիտասարդ տղա, ով մասնագիտությամբ բժիշկ է, ով տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա ահազանգել է «Աշտարակ» բժշկական կենտրոն, և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ, և նա ավտոմեքենայից դուրս չի հայտնվել, քանի որ եղել է ամրակապված:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառներից մեկը ճանապարհին եղած ասֆալտի նստվածքն է, որից առաջացել է փոս, և երբ եղանակն անձրևում է, այդ փոսում անձրևաջուր է լցվում ու դառնում է վարորդների համար պատուհաս:

Ավտոմեքենան պատկանում է «Նուարդ Վայն էնդ Սպիրիտս» ՍՊԸ-ին, վարորդն էլ տեղափոխելիս է եղել գարեջուր և մեծ քանակի գարեջրի շշեր են թափվել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան