Արտաքին 1 տարի առաջ - 20:52 07-04-2025

Լիբանանը մեծացրել է իր զորքերի թիվը Իսրայելի հետ սահմանին

Լիբանանի կառավարությունը հավանություն է տվել Իսրայելի հետ սահմանին զորքերի ավելացման ծրագրին։ Զորքը կհամալրվի 4 հազար 5 հարյուր զինվորականով։

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ապրիլի 7-ին հայտարարել է Լիբանանի նախագահական գրասենյակը։

«Կառավարությունը երեք շաբաթ առաջ հավանություն է տվել 4 հազար 5 հարյուր զինվորականի զորակոչին ուժեղացնելու մեր ներկայությունը հարավում»,- զեկույցում մեջբերում է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը:

Աունը վերահաստատել է, որ Լիբանանը հանձնառու է ՄԱԿ-ի 1701 բանաձևի իրագործմանը` նշելով Լիբանանի զինված ուժերի արդյունավետ համագործակցությունը ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) հետ: Նա հավելել է՝ իսրայելական բանակը շարունակում է պարբերաբար խախտել հրադադարի պայմանավորվածությունը՝ հարձակումներ իրականացնելով լիբանանյան տարածքի վրա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով