Ներքին 1 տարի առաջ - 13:10 07-04-2025

Տղամարդը մեքենայի մեջ տաբատն իջեցրել է և ձեռքով կանչել պատգամավորի անչափահաս երեխաներին․ ի՞նչ է տեղի ունեցել․ mediahub.am

Այսօր մամուլում տեղեկություն տարածվեց, որ Ազգային ժողովի նախկին պատգամավորը հաղորդում է ներկայացրել իրավապահներին և հայտնել, որ ապրիլի 4-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, Զ․ Սարկավագի փողոցի 141/5 հասցեի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը մեքենայի միջից ձեռքով կանչել է իր անչափահաս երեխաներին, և երեխաները նկատել են, որ վարորդը մեքենայի մեջ տարօրինակ գործողություններ է իրականացնում։ Տեսնելով դա՝ երեխաները վախից փախել են։

MediaHub-ին որոշակի մանրամասներ են հայտնի դարձել այդ դեպքից։ Պատգամավորի անչափահաս երեխաները 10 և 7 տարեկան աղջիկներ են եղել, որոնք դպրոցից տուն վերադառնալիս են եղել, որ նկատել են՝ մոտակայքում կայանած մի մեքենայից վարորդը ձեռքով իրենց է կանչում։ Մոտեցել են, որ տեսնեն՝ ինչ է ասում, ու երեխաներից մեկը նկատել է, որ տղամարդը տաբատն իջեցրած նստած է մեքենայի մեջ և ինչ-որ գործողություններ է ցույց տալիս ձեռքով։ Երեխաները վախեցել են ու սարսափահար փախչել՝ հընթացս զանգելով հորը և պատմելով եղելությունը։ Տղամարդն էլ մեքենայով փախել է տարածքից։

Հայրը շտապ հասել է երեխաների մոտ, ապա դիմել ոստիկանություն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով