Արտաքին 1 տարի առաջ - 22:34 06-04-2025

Ռուսաստանում կլինի վերջին 14 տարվա ամենալայնամասշտաբ զորահավաքը

Ռուսաստանում ապրիլի 1-ից հուլիսի 15-ը տեղի է ունենում զինվորական ծառայության գարնանային զորակոչը։ Այս տարի նախատեսվում է զինվորագրել 160 հազար նորակոչիկի, ինչն ամենաբարձր ցուցանիշն է 2011 թվականի աշնանից ի վեր:

Երբ 2008 թվականին ծառայության ժամկետը կրճատվել է մինչև 12 ամիս, զորակոչիկների թիվն զգալիորեն ավելացել է։ Գագաթնակետին հասել է 2009 թվականի գարնանը, երբ բանակ զորակոչվել է 305,6 հազար մարդ։ Հետագա տարիներին զորակոչիկների թիվն աստիճանաբար նվազել է։ Ռուսաստանի ողջ նորագույն պատմության մեջ նորակոչիկների նվազագույն թիվը զորակոչվել է 2022 թվականի աշնանը՝ 120 հազար մարդ։ Այս տարվա գարնանային զորականչը ամենամեծն է վերջին 14 տարիների ընթացքում։ Զորակոչիկների թվի այս աճը կապված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ՌԴ զինված ուժերի անձնակազմի աստիճանական բարձրացման մասին հրամանագրերի կատարման հետ։ Եթե ​​2022 թվականի սկզբին Ռուսաստանում կար մոտ 1 միլիոն զինվորական, ապա առաջիկա երեք տարիների ընթացքում նախատեսվում է այդ թիվը հասցնել 1,5 միլիոնի։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»