Ներքին 1 տարի առաջ - 10:44 06-04-2025

Երևանում Range Rover-ում հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ապրիլի 2-ին զենքի, ռազմամթերքի առգրավման դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Երևանի բնակիչ 37-ամյա Ավետիս Ժ․-ն իր մոտ ապօրինի զենք, զինամթերք է պահում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ապրիլի 2-ին Ավետիս Ժ․-ն Երևան քաղաքի Ամիրյան-Կողբացու փողոցների խաչմերուկի մոտ հայտնաբերվել է Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Մասիս Բ․-ի վարած «Range Rover» մակնիշի ավտոմեքենայով, որից հետո Ավետսի Ժ․-ն, Մասիս Բ․-ն և Երևանի բնակիչ 37-ամյա Սյուզաննա Ս․-ն ապօրինի զենք, զինամթերք պահելու և կրելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել և նշված մեքենայով հանդերձ տեղափոխվել ոստիկանության Կենտրոնական բաժին:

Գ․ Շամշյանի տեղեկություններով, արդեն ոստիկանությունում Ավետիս Ժ․-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով, ինչպես նաև՝ 21սմ ընդհանուր և 9.5 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ:

Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժնի հատուկ պահպանվող տարածք։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան