Արտաքին 1 տարի առաջ - 19:17 05-04-2025

Թեհրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցել հավասար պայմաններով, այլ ոչ թե սպառնшլիքների ներքո․ Փեզեշքիան

Թեհրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցել հավասար պայմաններով, այլ ոչ թե սպառնալիքների ներքո։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ մեկնաբանելով Թեհրանի հաղորդումներից մեկում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հարձակման սպառնալիքները։

«Իրանը հավասար պայմաններով երկխոսություն է ուզում։ Մի կողմից՝ սպառնում են Իրանին, մյուս կողմից՝ բանակցություններ։ Եթե բանակցություններ եք ուզում, ի՞նչ իմաստ ունի սպառնալ։ ԱՄՆ-ն այսօր նվաստացնում է ոչ միայն Իրանին, այլև ողջ աշխարհին։ Այս պահվածքը հակասում է բանակցությունների կոչին»,- ասել է Իրանի նախագահը։

Ավելի վաղ՝ մարտի 7-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox Business-ին տված հարցազրույցում ասել էր, որ նամակ է ուղարկել Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին՝ միջուկային ծրագիրը քննարկելու առաջարկով։

Թրամփը նշել է, որ կնախընտրեր Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ գործարք կնքել։

«Եթե Իրանը չբանակցի, դա շատ վատ կլինի նրա համար: Իրանը չպետք է միջուկային զենք ստանա: Կան այլ տարբերակներ»,- ասել է նա:

Իր հերթին Իրանի հոգևոր առաջնորդն ասել է, որ ԱՄՆ-ն չի ցանկանում լուծել խնդիրները, այլ ձգտում է պարտադրել իր պահանջները և գերակայություն հաստատել, մինչդեռ Թեհրանը չի համաձայնի սրա հետ։

Մարտի 30-ին Թրամփը սպառնաց Իրանին «ռմբակոծություններով, որոնք երբեք չեն տեսել»:

«Եթե նրանք գործարքի չգնան, ռմբակոծությունը կսկսվի: Սա կլինի այնպիսի ռմբակոծություն, ինչպիսին նրանք նախկինում չեն տեսել», - ասաց նա:

Ի պատասխան Իրանի հոգևոր առաջնորդն ասել է, որ Թեհրանը ամենավճռական կերպով կպատասխանի ցանկացած հարձակման։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ