Ներքին 6 ամիս առաջ - 15:40 23-03-2026

ՔՊ առաջնորդի հոգեպես առողջ լինելը վիճարկելի է, ուստի նրա մասնակցությունն ընտրություններում հավասար պայմաններով՝ անհնար է. Հայկ Դեմոյան

Հայկ Դեմոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Քարաքոս» օպերացիան կամ ուղեցույց ընտրություններով տարվածներին

Ընտրությունների անվան տակ Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի վերարտադրմանը նախապատրաստվող թեկնածուներին առաջարկում եմ միացյալ հայցադիմումով դիմել ՀՀ և միջազգային դատարաններ՝ Նիկոլ Փաշինյանին դեմ ձևակերպելով հետևյալ մեղադրանքները.

Ա. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդը լուրջ հոգեկան ու հոգեբանական խնդիրներ ունի, նրա հոգեկան առողջ լինելը վիճարկելի է՝ անհավասարակշիռ վարքի պատճառով, ուստի նրա մասնակցությունը ընտրություններում հավասար պայմաններով` անհնար է:

Հիմնավորումներ: բացահայտ ու ստոր ստախոսություն, մանիպուլյացիա և խաբեբայություն, ՀՀ քաղաքացիներին հոգեբանական տեռորի ենթարկելով իր օգտին գործելու անթաքույց ցուցումներ՝ մոտալուտ պատերազմի սպառնալիքով:

Բ. Նիկոլ Փաշինյանի անհավասարակշիռ վարքը, թեթևամտությունն ու կապկությունները լուրջ վնաս են հասցնում ՀՀ իմիջին միջազգային լսարանի շրջանում, այդ կերպ խախտելով ՀՀ քաղաքացիների իրավունքները, որոնք արտասահմանում ենթարկվում են հեգնանքի ու ծաղրի՝ հենց այդ վարքի պատճառով: Ունենք արձանագրված մի քանի դեպք:

Այս կետը հատկապես կարևոր է միջազգային պոտենցիալ ներդրողների մոտ վանող տրամադրություններ ստեղծելու առումով, քանզի երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը իր թեթևամիտ վարքագծով լուրջ վնասներ է հասցնում ոչ միայն բարոյահոգեբանական դաշտում, այլև նյութական վնաս է հասցնում ՀՀ-ում վստահելի բիզնես միջավայր ձևավորելու և ներդրողներ գրավելու առումով:

Գ. Հազարավոր ՀՀ քաղաքացիներ, մինչ կանխորոշված ելքով ու արդյունքներով ընտրությունների անցկացումը, ստորագրահավաք կարող ենք անցկացնել և միացյալ հայցադիմում ներկայացնել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի, մեղադրելով վերջիններիս իրենց քաղաքացիական իրավունքները ոտնահարելու, բացահայտ ահաբեկչական մեթոդների կիրառմամբ ընտրություն պարտադրելու, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների հոգեկան առողջությունը խաթարելու հիմնավորումներով:

Սա ամենակարճ տարբերակներից մեկն է, որով կարելի է կանխել ՔՊ-ի վերարտադրումը, ուստի առաջարկում եմ 2021 թվականին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ՀՀ-ում գրանցված մի քանի հարյուր փաստաբաններին համատեղ ջանքերով կյանքի կոչել օրինական այս գործընթացը՝ անխուսափելի աղետը կանխելու համար:

Հակառակ պարագայում, հիշե´ք, ունենալու եք անպատժելիության զգացումից հղփացած քաղաքական կենդանիներից բաղկացած մի դիկտատուրա, որը հոգեբանական տեռորի ենթարկելով, ձեզ ու ձեր երեխաներին ապահովելու է միմիայն պատանդի ու հպատակի կարգավիճակ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ