Ներքին 1 տարի առաջ - 16:00 05-04-2025

Պարեկները «Jeep»-ը տեղափոխել են հատուկ պահպանվող տարածք. վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել. shamshyan.com

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի գլխավորությամբ այսօր՝ ապրիլի 5-ին, Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում ծառայության կատարելիս նկատում են, որ «Jeep» մակնիշի ավտոմեքենայի վարորդը չարամտորեն խախատում է ճանապարհային երթևեկության կանոները, «Jeep»-ով անցնում է կանաչ գազոնի վրայով և փորձում է հանդիպակաց երթևեկել այն հատվածից, որտեղով թույլատրելիություն չկա:

Պարեկները կանգնեցնում են «ջիպավոր»-ին և տեղում պարզվում է, որ վարորդը ավտոմեքենա վարելու իրավունք չունի, քանի որ, ժողովրդի լեզվով ասած, «պռավա» չունի:

Տեղում պարեկներին է մոտենում մի տղամարդ և հայտնում է, որ ինքը կվարի ավտոմեքենան, սակայն այս դեպքում էլ երբ այդ տղամարդուց պահանջում են, որ նա ներկայացնի վարորդական իրավունքի վկայական, վերջինը արդարանում է, թե պռավա ունեմ, մոտս չի, տունն ա:

Ավտոմեքենան պարեկները տեղափոխեցին հատուկ պահպանվող տարածք:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով