Ներքին 1 տարի առաջ - 13:02 05-04-2025

2 տարի անց հիշեցի՞ք, որ մենք մարզ ենք. պռոշյանցիները վրդովված են

Այսօր՝ ապրիլի 5-ի վաղ առավոտից, Պռոշյան և Քասախ համայնքների մի խումբ բնակիչներ փակել են Երևան–Աշտարակ ավտոճանապարհը՝ բողոքելով 25 համարի ավտոբուսի գծից դուրս բերման դեմ։

Oragir.News-ը կապ հաստատեց ճանապարհը փակած քաղաքացիներից մեկի հետ, ով մանրամասնեց բողոքի ակցիայի պատճառները։

«Մեր պահանջը մեկն է՝ թող 25 համարի ավտոբուսը չհանեն։ Այդ ավտոբուսը Պռոշյանից մինչև Մոնումենտ է գնում, ուղեվարձն էլ 150 դրամ է։ Հիմա ասում են՝ դուք մարզ եք։ Եթե մարզ ենք, ինչո՞ւ էր այս երկու տարվա ընթացքում քաղաքային երթուղին մեզ սպասարկում։ Ժողովրդին սովորեցրել են որակյալ տրանսպորտին, հիմա ուզում են նորից հետ տանել, նստեցնել վատը, որ էլի ավելի շատ գումար աշխատեն։ Ո՞րն է պատճառը։ Ինչու՞ պիտի մեր պայմանները վատթարանան, գումարն էլ ավելանա»,- ասաց Պռոշյանի բնակիչներից մեկը։

Քաղաքացին անդրադարձավ նաև ոստիկանության արձագանքին՝ նշելով, որ իրավապահները պատշաճ չեն վարվել՝ «Մեզ քաշքշել են, հայհոյել, չնայած՝ մենք ոչ մի ագրեսիվ քայլ չենք արել։ Մենք հարգանքով ենք մոտենում նրանց աշխատանքին, բայց մարդկանց հանդեպ նման վերաբերմունքն անընդունելի է»

Ակցիայի շարունակման վերաբերյալ նա նշեց, որ ամեն ինչ կախված է ժողովրդի արձագանքից․ «Բոլորը միանշանակ դեմ են տրանսպորտի գծից դուրս գալուն»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ ապրիլի 5-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով