Ներքին 1 տարի առաջ - 23:54 04-04-2025

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ազատազրկված անձանց ծեծի դեպքով քրեական վարույթ չի նախաձեռնվել

ՔԿԾ հատուկ նշանակության բաժնի ծառայողների կողմից «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ցմահ դատապատյալների նկատմամբ խոշտանգման դեպքով քրեական վարույթ չի նախաձեռնվել, փոխարենը՝ քրեական վարույթ նախաձեռնվել է ՔԿՀ-ում անկարգության վերաբերյալ։

Քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններին մասնակցելը) և 454-րդ հոդվածի 2-րդ մասով (պատիժն ի կատար ածող հիմնարկում կամ ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրերում իրականացվող գործունեությունը խոչընդոտելը) նախաձեռնվել է քրեական վարույթ:

Հիշեցնենք, որ երեկ դիմակավորված անձինք՝ ՔԿԾ հատուկ նշանակության բաժնի ծառայողները, «Նուբարաշեն» ՔԿՀ 5-րդ հարկում բոլոր ցմահ դատապարտյալների «ջարդ են կազմակերպել», ավելին, ինչպես ահազանգել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ դատապարտյալներն արյունլվա ընկած են եղել և անգամ բուժօգնություն չի ցուցաբերվել։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան