Արտաքին 1 տարի առաջ - 22:51 04-04-2025

Աշխարհի որ քաղաքներում են ապրում ամենամեծ թվով միլիարդատերերը. Forbes

Աշխարհում ամենաշատ միլիարդատերերն ապրում են Նյու Յորքում։ Այդ ցուցանիշով երկրորդ հորիզոնականում է Մոսկվան, երրորդում՝ Հոնկոնգը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ վարկանիշային աղյուսակը հրապարակել է Forbes հանդեսը։

Առաջին տեղը զբաղեցնող Նյու Յորքն ունի 123 միլիարդատեր, նրանց թիվը մեկ տարվա ընթացքում ավելացել է 13-ով։ Նյու Յորքի նախկին քաղաքապետ, գործարար և բարերար Մայքլ Բլումբերգը քաղաքի ամենահարուստ բնակիչն է, նրա կարողությունը կազմում է 105 միլիարդ դոլար։

Ըստ հանդեսի տվյալների՝ Ռուսաստանի մայրաքաղաքում ներկայում ապրում է 90 միլիարդատեր։ Նրանց թիվը մեկ տարվա ընթացքում ավելացել է 16-ով։ Նրանց ընդհանուր կարողությունը գնահատվում է 409 միլիարդ դոլար։ Ռուսաստանցի գործարարների թվում առաջատարը մնում է «Լուկօյլ»-ի հիմնադիր Վագիտ Ալեքպերովը, որի կարողությունը մեկ տարվա ընթացքում աճել է մինչև 28,7 միլիարդ դոլար։

Առաջատարների եռյակը եզրափակում է Հոնկոնգը, որտեղ ապրում է 72 միլիարդատեր։ Նրանց թիվը քաղաքում մեկ տարվա ընթացքում նվազել է երկուսով։ Նշվում է, որ Հոնկոնգը 2024 թվականին զբաղեցրել է երկրորդ տեղը, որը կիսել է Մոսկվայի հետ։

Չորրորդ տեղում Լոնդոնն է, հինգերորդը՝ Պեկինը, վեցերորդը՝ Մումբայը, իսկ յոթերորդը՝ Սինգապուրը: Շանհայը և Սան Ֆրանցիսկոն կիսում են ութերորդ հորիզոնականը, տասներորդ տեղում Լոս Անջելեսն է:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում