Ներքին 1 տարի առաջ - 13:55 04-04-2025

Կառավարությունը նոր խստացումներ է մտցնում զինծառայությունից խուսափողների համար

Կառավարությունը պատրաստվում է խստացնել զինվորական ծառայությունից խուսափելու համար նախատեսված պատիժները: Նոր առաջարկով, պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, զորահավաքից խուսափելու համար նախատեսված պատիժը 2-5 տարվա ազատազրկման փոխարեն կլինի 3-6 տարի։ Նախկինում, եթե անձը խուսափում էր վարժական հավաքից, տուգանքը հասնում էր մինչև քսանապատիկ գումարի չափով կամ կարճաժամկետ ազատազրկման՝ առավելագույնը երկու ամիս: Այժմ, ըստ կառավարության առաջարկի, տուգանքը կբարձրանա՝ 15-20-ապատիկ գումարի չափով, իսկ կարճաժամկետ ազատազրկումը կմնա նույնը՝ 2 ամիս, սակայն երկարաժամկետ պատիժը կխստացվի՝ 1-ից 3 տարի ազատազրկում:

Կառավարության բացատրությամբ, այս փոփոխությունները նպատակ ունեն նվազեցնել այն դեպքերը, երբ քաղաքացիները խուսափում են պարտադիր զինվորական ծառայությունից կամ վարժական հավաքներից: Նախատեսվում է ուժեղացնել օրենքների կատարումը՝ խիստ պատիժների միջոցով:

Oragir.News-ը խնդիրը հասկանալու համար կապ հաստատեց քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանի հետ։

Քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը, մեկնաբանելով այս քայլերը, նշել է, որ զինվորական ծառայությանը վերաբերող ցանկացած հարց կարևոր է պետության գոյության համար, հատկապես Հայաստանում, որը գտնվում է անվտանգության լուրջ սպառնալիքների միջավայրում: Նա նաև ընդգծել է, որ ներկայիս կառավարությունը չի նպաստում Հայաստանի անվտանգության բարձրացմանը և նրա կարծիքով, Հայաստանի վարած քաղաքականության նպատակն է լուծարել Հայաստանը, որն էլ կլինի պետականության ավարտը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան