Ներքին 1 տարի առաջ - 12:06 04-04-2025

Գերիների հարցը պետք է լինի նախապայման, որ պայմանագիրը ստանա ամերիկյան վարչակազմի աջակցությունը

CNA-ը (Catholic News Agency) ծավալուն հոդված է հրապարակել Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների մասին: Հոդվածի հեղինակ՝ պարբերականի Վաշինգտոնի թղթակից Մադլեն Էլհաբալը թեմայի հետ կապված զրուցել է Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան, հայտնի իրավապաշտպան Ջարեդ Գենսերի հետ: Ստորև հոդվածը ներկայացվում է թարգմանաբար՝ որոշ կրճատումներով.

«Միջազգային հեղինակավոր իրավապաշտպանը կոչ է անում Թրամփի վարչակազմին կատարել իր նախընտրական խոստումը և հայ քրիստոնյաների անունից միջամտել, քանի որ վերջերս բանակցված խաղաղության համաձայնագիրը սպառնում է ռազմագերիներին թողնել անօգնական վիճակում:

«Մեր պահանջը վարչակազմին սկզբից ևեթ շատ հստակ է եղել. հայ քրիստոնյա ռազմագերիների ազատ արձակումը պետք է լինի [խաղաղության պայմանագրի] առաջխաղացման նախապայման. դա եղել է վարչակազմի դիրքորոշումը», - CNA-ին ասել է միջազգային իրավապաշտպան Ջարեդ Գենսերը:

Թեև այս ամսվա սկզբին Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարեցին խաղաղության պայմանագրի տեքստի կետերի համաձայնեցման մասին, սակայն այն չի ստորագրվել, չնայած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցմեդիայում այն ստորագրելու պատրաստակամություն է հայտնել:

Գենսերը, որը հայտնի է աշխարհի տարբեր մասերում անարդարացիորեն բանտարկված մարդկանց ազատելու իր հաջողված փորձով, ներկայումս աշխատում է ազատել Ռուբեն Վարդանյանին՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի էթնիկ հայերի կառավարության նախկին պետնախարարին:

Գենսերը նշել է, որ Վարդանյանին՝ Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդին չի թույլատրվել ունենալ Աստվածաշունչ, ինչը, նրա խոսքերով, «միայն ամրապնդում է այն, որ նրա և Լեռնային Ղարաբաղի այլ առաջնորդների հալածանքը բացառապես այն պատճառով չէ, որ նրանք եղել են այսպես կոչված «անկախացող հանրապետության» ներկայացուցիչներ, այլ պայմանավորված է նաև նրանց քրիստոնյա լինելու հանգամանքով»:

«Մենք նաև տեսել ենք էթնիկ զտումից հետո հայկական եկեղեցիների և հայկական ժառանգության այլ հուշարձանների հիմնահատակ ավերումը», - ավելացրել է Գենսերը:

Վարդանյանին առաջադրվել է 42 առանձին մեղադրանք: Նրա դատավարությունն անցկացում է ռազմական տրիբունալում, չնայած նա երբեք զինվորական չի եղել: Բանտարկվելուց հետո նա երկու անգամ հացադուլ է հայտարարել, ըստ Գենսերի, վերջին հացադուլը տևել է 23 օր, որի ընթացքում նա կորցրել է մոտ 14 ֆունտ:

Գենսերի խոսքով՝ Վարդանյանին ազատելու իր աշխատանքի մի մասը վերաբերում է նաև բոլոր մյուս հայ գերիների, Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավունքների, ինչպես նաև երկու երկրների միջև իրական խաղաղության և կայունության հասնելու խնդիրներին. «Երբ դու ներկայացնում ես բարձր հեղինակություն ունեցող քաղբանտարկյալի, քո աշխատանքը չի վերաբերում բացառապես նրան: Իրականում այստեղ խոսքը հարցերի ավելի լայն շրջանակին նայելու և դրանց լուծման համար ջանքեր գործադրելու մասին է»:

Գենսերը նշել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը նախընտրական քարոզարշավի ընթացքում խոստացել էր պաշտպանել հալածանքների ենթարկվող հայ քրիստոնյաներին, դատապարտելով Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը որպես «էթնիկ զտում»: Այժմ, ինչպես ասում է Գենսերը, գերիների ազատ արձակումը «նոր վարչակազմի համար առաջնահերթ խնդիր է»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում.

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում

Ձեզ գուցե հետաքրքրի