Ներքին 1 տարի առաջ - 10:10 04-04-2025

Վանաձորում ընտանիքի 4 անչափահաս երեխա «աղիքային ինֆեկցիա» ախտորոշմամբ հոսպիտալացվել է. shamshyan.com

Մարտի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «աղիքային ինֆեկցիա» ախտորոշմամբ ծնողի կողմից «Վանաձոր» բժշկական կենտրոն են տեղափոխվել Լոռու մարզի բնակիչներ 7-ամյա Դ․ Գ․-ն, 12-ամյա Հ․ Գ․-ն, 14-ամյա Ա․ Գ․-ն և 10-ամյա Ա․ Գ․-ն՝ առողջական վիճակները՝ միջին ծանրության:

Ոստիկանության ծառայողներին երեխաների մայրը հայտնել է, որ որդու ծննդյան արարողության կապակցությամբ մարտի 27-ին «Տարոն 4» թաղամասում գտնվող նորակառույց խանութից գնել է թխվածք և ընտանիքի անդամների հետ կերել այն, իսկ հաջորդ օրը երեխաների ինքնազգացողությունը վատացել է, ինչից հետո նրանց տեղափոխել են «Վանաձոր» բժշկական կենտրոն, որտեղից՝ «Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց»:

Դեպքի փաստով ոստիկանության Տարոնի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան