Ներքին 1 տարի առաջ - 23:14 03-04-2025

Հստակեցվել է կուտակային կենսաթոշակը ստանալու համար պահանջ հանդիսացող հիվանդությունների ցանկը

Հայաստանի կառավարությունը ապրիլի 3-ի նիստում փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի համաձայն սահմանված հիվանդությունների (վիճակների) ցանկը վերանայելու նպատակով:

Օրենքի համաձայն՝ մասնակիցն իրավունք ունի ցանկացած ժամանակ, ներառյալ՝ նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը, ներկայացնելու իր կենսաթոշակային հաշվում առկա ամբողջությամբ ստանալու պահանջ՝ Կառավարության սահմանած ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալու (վիճակներում գտնվելու) դեպքում՝ կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի տված եզրակացության հիման վրա։

Ըստ այդմ, վերանայված ցանկով մասնավորապես, առաջարկվում է՝ հստակեցնել սրտային անբավարարության, Կենտրոնական և պերիֆերիկ նյարդային համակարգի քրոնիկ պրոգրեսիվող կամ կայուն նյարդաբանական դեֆիցիտով հիվանդություններով, նորագոյացություններով հիվանդանալու (վիճակներում գտնվելու) դեպքերը, երբ օրենքի կիրառմամբ միանվագ կվերադարձվեն կուտակային հատկացումները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ