Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:12 03-04-2025

Պահանջում եմ սահմանադրական փոփոխությունների շուրջ ընդդիմության համախմբում. ակտիվիստ

Քաղաքական ակտիվիստ Հայկ Դորունցը ակցիա է սկսել՝ պահանջելով Սահմանադրության փոփոխություն, որը, մասնավորապես, վերաբերում է միանձնյա իշխանության սահմանափակմանը։

Նա կոչ է անում ընդդիմադիր բոլոր ուժերին համախմբվել այս պահանջի շուրջը՝ նշելով, որ դա հնարավորություն կտա ոչ միայն ազատվել գործող իշխանությունից, այլև կանխել հաջորդ ղեկավարների կողմից անսահմանափակ իրավունքների ստացումը։

«Ես չեմ բացառում, որ այս Սահմանադրության շրջանակներում հաջորդ իշխանությունը կարող է կրկնել նույն սխալները՝ դիտավորյալ կամ ոչ դիտավորյալ։ Սա է պատճառը, որ ժողովուրդը չի ցանկանում որևէ մեկի շուրջ համախմբվել կամ որևէ թիմի հետևից գնալ։ Սահմանադրական փոփոխությունները դիտարկում եմ որպես հնարավորություն՝ քաղաքական ուժերին և ժողովրդին համախմբելու համար»,- նշել է Դորունցը։

Նրա կարծիքով, եթե տարբեր քաղաքական ուժեր բարձրաձայնեն նույն խնդրի մասին, դա մեծ հնարավորություն կտա հանրային քննարկումների ծավալման:

«Այսօրվա քաղաքական դաշտը բաղկացած է այնպիսի մարդկանցից, որոնք ձգտում են իշխանության և իրենց համարում են ամենաազնիվն ու խելացին։ Նրանք չեն ցանկանում համագործակցել, քանի որ մնացած բոլորին համարում են «ծախված»»,- ասել է ակտիվիստը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի