Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:37 03-04-2025

Մեր վարորդական իրավունքները համատարած կեղծ են. Փաշինյան

Մեր վարորդական իրավունքները համատարած կեղծ են: Այդ մասին, այսօր՝ ապրիլի 3-ին, կառավարության՝ ապրիլի 3-ի նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով վարորդական իրավունք ունենալու, բայց ավտոմեքենա վարելու հմտություն չունենալու դեպքերին:

Եթե Հայաստանում վթարների մեծ քանակը և զոհերի մեծ թիվը հանրային ու անվտանգության խնդիր է, ապա պետք է վարորդների ատեստավորում անցկացնել՝ նկատեց Փաշինյանը:

«Որևէ մեկը Կառավարության պատասխանատվությունը չի կարող նսեմացնել: Հարցը դա չէ: Կառավարությունն ամեն ինչի պատասխանատուն է, բայց մարդը խմում, գնում, պատին է տալիս, 7-8 հոգի զոհվում է, դուրս են գալիս, ասում են՝ սա երկիր չէ ընդհանրապես: Զոհերի թիվն այս երկրում ինչքա՞նի հասավ:

Սա ֆունդամենտալ իրողություն է մեզ համար, մենք անընդհատ այդ կեղծիքի մեջ ենք, մեր վարորդական իրավունքները համատարած կեղծ են: Մարդիկ համատարած նստում են ղեկին՝ դրա իրավունքը չունենալով»,- հայտարարեց Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի