Ներքին Տեսանյութ Հարցում 1 տարի առաջ - 18:00 03-04-2025

Ուրեմն իր վարորդական իրավունքն էլ է կեղծ. քաղաքացին` Փաշինյանին

Այսօր՝ ապրիլի 3-ին, Կառավարության հերթական նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վարորդական իրավունքի վկայականները համատարած կեղծ են, և շատերը ղեկին նստում են, դրա իրավունքը չունենալով։

Oragir.News-ը, շրջելով Երևանի փողոցներում, հարցում իրականացրեց՝ պարզելու, թե ինչպե՞ս են քաղաքացիները վերաբերվում այս հայտարարությանը։

«Սկզբում թող իր մանդատը փաստարկի՝ կե՞ղծ է, թե՞ ոչ, հետո նոր անցնի վարորդական իրավունքներին»,- նշեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ քաղաքացի կարծիք հայտնեց, որ եթե նման հայտարարություն արել է Փաշինյանը, ապա ճիշտը, ամենայն հավանականությամբ, հակառակն է, քանի որ, ըստ նրա՝ վարչապետը «ճիշտ ոչինչ չի ասում»։

Որոշ քաղաքացիներ համաձայն էին, որ վարորդական իրավունքի կեղծ վկայականներ իսկապես կան, սակայն «համատարած» կեղծիքի պնդումը սխալ էին համարում։

«Եթե իր ասածը լսենք, ապա իրենն էլ է կեղծ, Ազգային Ժողովի մյուս պատգամավորներինը ևս»,- նշեց մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին