Ներքին 1 տարի առաջ - 12:34 03-04-2025

Արտակարգ դեպք՝ Աբովյանում․ 4 «դիսպետչեր» վիճաբանել, ապա ծեծի են ենթարկել թիվ 50 երթուղու ավտոբուսի վարորդին․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցում գտնվող ավտոկայանում 4 «դիսպետչեր» թիվ 50 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Բաբկեն Աղաբաբյանի, բաժնի պետի տեղակալ Արսեն Սարգսյանի գլխավորությամբ պարզել են, որ ժամը 08։40-ի սահմաններում Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցում գտնվող ավտոկայանում աշխատանքային հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել Կոտայքի մարզի բնակիչ 62-ամյա Արամ Հ․-ի և «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ երթակարգավարներ, Կոտայքի մարզի բնակիչներ 40-ամյա Գևորգ Բ․-ի, 30-ամյա Վարդան Ա․-ի, 28-ամյա Սարգիս Ս․-ի և 24-ամյա Վոլոդյա Գ․-ի միջև։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ վիճաբանության ընթացքում Սարգիս Ս․-ն ոտքով հարվածել է Արամ Հ․-ի ոտքին, ինչի հետևանքով պատճառվել է ֆիզիկական ցավ:

Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին:

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Արամ Հ․-ն աշխատում է «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ում՝ որպես վարորդ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան