Ներքին 1 տարի առաջ - 11:26 03-04-2025

Չեմ հայհոյել․ պապիկիս թաղմանն էի շտապում․ պարեկների կողմից բռնության ենթարկված վարորդ

Պարեկների կողմից ուժի կիրառմամբ մեքենայից իջեցված և բերման ենթարկված վարորդը «ABC media»-ի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել դեպքի մասին: Տեսանյութը համացանցում տարածվել է երեկ, բայց միջադեպը տեղի է ունեցել օրեր առաջ՝ մարտի 31-ին:

«Պապիկս է մահացել, թաղման էի շտապում՝ առավոտյան 10։00-ի մոտակայքում։ Մոտ 25 րոպե ճանապարհը փակ էր, չգիտեինք՝ երբ է բացվելու։ Բոլոր վարորդների հետ ես էլ ազդանշան տվեցի, բայց չհայհոյեցի։ Եկան, ինձ տարան։ Հետո իմացա, որ ինչ–որ հյուրերի են ընդունում։ Մի քանի օր է անցել, բայց ավտոմեքենաս ինձ չեն վերադարձնում․ տուգանային հրապարակում է։ Գնում եմ, որ վերցնեմ, չեն տալիս, այստեղից այնտեղ են ուղարկում»,- ABC media-ի հետ զրույցում ասաց օրերս բերման ենթարկված վարորդը։

Հիշեցնենք, որ երեկ միջադեպի մասին պարզաբանում էր տարածել նաև Ներքին գործերի նախարարությունը:

«Պետական արարողակարգային միջոցառումների շրջանակում, երբ ոստիկանության ծառայողները ապահովել են մեքենաների շարասյան անցումը, վարորդներից մեկը հայհոյանք է հնչեցրել: Նա բերման է ենթարկվել Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին: Պարզաբանումներից հետո ազատ է արձակվել» , – ասված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով