Ներքին 1 տարի առաջ - 17:51 02-04-2025

Երևանում «Յանս» ակումբի մոտ տեղի ունեցած վիճաբանության հետևանքով կա վիրավոր․ shamshyan.com

Մարտի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Տերյան փողոցի «Յանս» ակումբի մոտ վիճաբանություն է, իսկ քիչ անց տեղեկություն է ստացվել, որ նշված հասցեից «Ձախ հոդի վնասվածք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ։

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 30-ամյա Արեն Ծ․-ն է։

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներին Արեն Ծ․-ի ընկերը հայտնել է, որ ժամը 01։20-ի սահմաններում Տերյան 76 հասցում գործող «Յանս» ռեստորանի դիմաց անհայտ անձի հետ պարզաբանումներ կատարելու նպատակով մոտեցել են վերջինիս, ով առաջացած վիճաբանության ընթացքում ծեծի է ենթարկել իրեն, ընկերոջը և Երևանի բնակիչ 27-ամյա Սևադա Հ․-ին:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր

Ձեզ գուցե հետաքրքրի