Ներքին 1 տարի առաջ - 13:18 02-04-2025

ՄԻՊ-ն ու ՔՊ-ական պատգամավորն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու Ազգային Ժողովի պատգամավոր Հասմիկ Հակոբյանը համատեղ այց են իրականացրել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ: ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ այցին մասնակցել են նաև Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները:

Անահիտ Մանասյանն ու Հասմիկ Հակոբյանը հիմնարկի պետ Հեղինե Մարտիրոսյանի ուղեկցությամբ շրջել են տարածքով և ուսումնասիրել հիմնարկում պահվող կին և անչափահաս ազատությունից զրկված անձանց պահման պայմանները:

Այնուհետև խորհրդապահական հանդիպում է անցկացվել հիմնարկում պահվող կանանց, այդ թվում՝ օտարերկրացիների հետ: Նպատակն էր հավաքագրել նրանց կողմից բարձրացված խնդիրները: Ազատությունից զրկված անձինք, ի թիվս այլնի, բարձրաձայնել են անվտանգային գոտու տեսակի փոփոխության հնարավորությանը, պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատմանը, առողջության պահպանման իրավունքին, հանրային պաշտպանի գրասենյակի կողմից տրամադրվող իրավաբանական օգնությանը, զանգերի տևողությանը, տեսակցությունների հաճախակիությանն առնչվող հարցեր և մի շարք այլ խնդիրներ:

Ազատությունից զրկված անձանց կողմից բարձրացված խնդիրները մանրամասն վերլուծվելու են Պաշտպանի կողմից, համապատասխան առաջարկներ կներկայացվեն իրավասու մարմիններին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան