Ներքին 1 տարի առաջ - 16:38 01-04-2025

Մի խփեք ընկած առյուծներին՝ չախկալներին հաճոյանալու համար․ Հովիկ Աղազարյան

ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հիշողություն՝ հեռավոր 1994 թվականից

Նորից ժամանակը կանգնել է,
Ամեն ինչ կսկսվի նորից,
Եվ ապագան հաստատ գալու է,
Որ կրկին դատավոր լինի։

Մի խփեք ընկած առյուծներին

Չախկալներին հաճոյանալու համար։
Մի կտրեք հսկա կաղնիներ
Թփերին խոնարհվելու համար։

Մի փակեք արևի ճամփան
Խավարում տիրելու համար։
Մի փոխեք գետերի հունը
Ճահճին գոհացնելու համար։

Մի քանդեք միջնաբերդեր
Տնակներ շինելու համար։
Մի քանդեք մայր տաճարներ
Ճամփաներ փոխելու համար։

Մի գրեք պատվիրված տողեր
Սպիտակը սևացնելու համար։
Մի երգեք պատվիրված երգեր
Լռությունը լցնելու համար։

Նորից ժամանակը կանգնել է,
Ամեն ինչ կսկսվի Նորից,
Եվ ապագան հաստատ գալու է,
Որ կրկին դատավոր լինի»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի