Ներքին 1 տարի առաջ - 12:10 01-04-2025

44-օրյա պատերազմում որդուն կորցրած հայրը ջրհորում խեղդվել է. ողբերգական դեպք Արարատում

Արարատի մարզի Սիս գյուղում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ 51-ամյա տղամարդը, որը 44-օրյա պատերազմում կորցրել էր որդուն, երեկ երեկոյան տանից դուրս է եկել և այլևս չի վերադարձել։

Oragir.News-ի հետ զրույցում Սիս գյուղի վարչական ղեկավար Հրանտ Ալեքսանյանը պատմեց դեպքի մանրամասները.

«Նա կնոջը խնդրել է սուրճ պատրաստել, ապա դուրս է եկել տնից։ Կինը սուրճը պատրաստելուց հետո դուրս է եկել նրան կանչելու, սակայն ամուսնուն չի տեսել։ Սկզբում կարծել է, որ որևէ տեղ է գնացել, հետո մտածել է, թե, սովորության համաձայն, ուղևորվել է որդու գերեզման՝ կարոտն առնելու։ Սակայն երբ երկար ժամանակ չի վերադարձել, ընտանիքը սկսել է անհանգստանալ և փնտրել նրան։ Վերջապես՝ նրա իրերը հայտնաբերել են ջրհորի մոտ, ինչից հետո ենթադրել են, որ ընկել է դրա մեջ։ Ցավոք, առավոտյան փրկարարները նրա մարմինը դուրս են բերել ջրհորից»,- պատմեց գյուղապետը։

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 1-ին, ժամը 07:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիս բնակավայրի Գայի փողոցի տներից մեկի բնակիչը, ենթադրաբար, ընկել է ջրհորը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»