Ներքին 1 տարի առաջ - 10:00 01-04-2025

Մարտուն Գրիգորյանը կքվեարկի, որ Վարդան Ղուկասյանը դառնա քաղաքապետ

Մարտի 30-ին Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով՝ Գյումրիի ավագանու մանդատները հետեւյալ կերպ են բաշխվել․ ՔՊ-ն 14 մանդատ կստանա, Վարդան Ղուկասյանը` 8 մանդատ, Մարտուն Գրիգորյանը՝ 6 մանդատ, Ռուբեն Մխիթարյանը՝ 3, Կարեն Սիմոնյանը` 2 մանդատ։ «Իմ հզոր համայնք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանն ու «Մայր Հայաստանի» թեկնածու Կարեն Սիմոնյանը հայտարարել են Վարդան Ղուկասյանին միանալու մասին, սակայն դա բավարար չէ մեծամասնություն ունենալու համար։

Կարեն Սիմոնյանը ՏԻՄ արտահերթ ընտրություններից հետո հրավիրված ասուլիսում պարզաբանել է իրենց որոշումը։

Կարեն Սիմոնյանը հայտարարել է.
«Չենք միանում որևէ ուժի, մենք պարզապես քվեարկում ենք, որ ՔՊ-ն իշխանազրկվի»:
Եթե «Մայր Հայաստան» դաշինքի դեպքում ամեն ինչ պարզ է, ապա մեկ օրից ավել ժողովուրդը սպասում է «Մեը քաղաքը» դաշինքի թեկնածու, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանի որոշիչ պատասխանին։

Գրիգորյանը մեկ նախադասությամբ խախտել է խորհրդավոր լռությունը։ Սոցցանցի իր էջում գրելով, որ վերահաստատում է իր ասածը, որ ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու` դա հաստատ է։

Oragir.News-ի տեղեկություններով` Մարտուն Գրիգորյանը չի միանա Վարդան Ղուկասյանին, բայց դաշինքի ավագանու անդամները կքվեարկեն, որպեսզի Վարդան Ղուկասյանը դառնա Գյումրիի քաղաքապետ։
Մամուլում տարածվեց տեղեկություն, որ այսօր Մարտուն Գրիգորյանը հանդես կգա համապատասխան հայտարարությունով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»