Ներքին Խոսք 1 տարի առաջ - 18:26 31-03-2025

Վիլեն Գաբրիելյանի պահվածքը խուլիգանություն է ու քրեորեն պատժելի. իրավապաշտպան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը երեկ դրսևորել է անընդունելի վարք՝ հայհոյելով լրագրողին, իրեն ոչ ադեկվատ պահելով և հարբած վիճակում գտնվելով։

Այս միջադեպի շուրջ Oragir.News-ը զրուցեց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի հետ, ով նշեց, որ առաջին հերթին սա ոչ միայն լրագրողի աշխատանքի խոչընդոտում էր, այլև քրեական օրենսգրքով պատժվող արարք։

«Այս արարքը կարելի է դիտարկել որպես խուլիգանություն և անձնական վիրավորանք, որոնք Հայաստանում համարվում են քրեորեն հետապնդելի»,- ասաց իրավապաշտպանը։

Բացի իրավական կողմը, պատգամավորը նաև կոպտորեն խախտել է պաշտոնատար անձանց վարքագծի կանոնները։

Զարուհի Հովհաննիսյանի խոսքով՝ սա պարզապես անհարգալից վերաբերմունք չէր, այլ քաղաքական գործչի կողմից հանրային վարքագծի կոպիտ խախտում, որը բացասական ազդակ է հասարակության համար։

«Պատգամավորը պետք է գիտակցի, որ նա ոչ միայն ԱԺ պատգամավոր է, այլև իշխող կուսակցության անդամ, որը հասարակության առջև որոշակի պատասխանատվություն ունի։ Լրագրողները ցանկացած պահի կարող են հարցեր տալ, հատկապես՝ նախընտրական շրջանում, և սա պետք է ընկալվի որպես ժողովրդավարական գործընթացի բնականոն մաս։ Նման վարքագիծը խիստ վտանգավոր է, քանի որ իշխանությունն ինքն է ձևավորում հանրային հաղորդակցության մշակույթը, որն այս դեպքում վատագույն դրսևորում էր»,- ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով, սա բռնության մշակույթի վտանգավոր տարածում է։ Հենց իշխանությունն է որոշում, թե հասարակության ներսում ինչպիսի հաղորդակցություն պետք է լինի։ Երբ պատգամավորը՝ որպես հանրային գործիչ, իրեն նման կերպ է պահում, դա դառնում է վտանգավոր նախադեպ։

«Պետք է պահանջել, որ պատգամավորը վայր դնի մանդատը, ինչպես նաև պահանջել, որ ոստիկանությունը զբաղվի այս դեպքով։ Սա պարզապես անպատասխանատու պահվածք չէ, այլ խուլիգանության դրսևորում, որն օրենքի խախտում է»,- հավելեց իրավապաշտպանը։

Բացի այդ, իշխանության ներսում կան բազմաթիվ նախկին լրագրողներ, որոնք շատ լավ գիտեն, թե ինչ մեթոդներով կարելի է ճնշել տեղեկատվություն ստանալու ժողովրդի իրավունքը։ Այս մեթոդները ձևավորում են խոսքի ազատության սահմանափակման և ճնշման վտանգավոր մոդել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով