Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 16:28 31-03-2025

Միրզոյանը Չեռնոգորիայի փոխվարչապետի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները

Մարտի 31-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացել է Արարատ Միրզոյանի հանդիպումը Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչի հետ։ Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Զրուցակիցները գոհունակությամբ նշել են վերջին տարիներին Հայաստանի և Չեռնոգորիայի միջև քաղաքական երկխոսության ակտիվ դինամիկան, ինչպես նաև առանձին ոլորտներում համագործակցության ընդլայնման ուղղությամբ ներդրված համատեղ ջանքերը: Մասնավորապես, ընդգծվել են իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, զբոսաշրջության ոլորտում ծավալների նշանակալի ավելացման, տեղեկատվական տեխնոլոգիաների ու նորարար կրթության ոլորտներում իրականացված համատեղ աշխատանքները:

Արարատ Միրզոյանը և Ֆիլիպ Իվանովիչը քննարկել են տնտեսության և առևտրի ոլորտներում համագործակցության զարգացման կոնկրետ հնարավորություններ՝ որպես առաջնային պրակտիկ միջոց կարևորելով երկու երկրներում գործող ընկերությունների համար յուրովի «ճանապարհային քարտեզի» ուրվագծումը:

Համարելով խորհրդանշական այն, որ Պոդգորիցան եղել է առաջին քաղաքը, որի հետ Երևանը ստորագրել է համագործակցության համաձայնագիր՝ նախարարները կարևորել են այս ձևաչափով փոխգործակցության արդյունավետ շարունակումը:

Հայաստանի և Չեռնոգորիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև ԵՄ հետ փոխգործակցության հարցերի շուրջ: ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է ՀՀ-ԵՄ հարաբերություններում վերջին տարիներին գրանցված առաջընթացը: Ընդգծվել է ԵՄ-ի հետ համագործակցության խորացման ճանապարհին բարեփոխումների իրականացման լավագույն փորձի փոխանակումը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ: Նախարար Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում ՀՀ կողմից արտահայտված հստակ դիրքորոշումը, որը փոխադարձվելու պարագայում հնարավոր կլինի հասնել կարևոր հանգրվանի:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան