Միտք Ներքին 1 տարի առաջ - 13:03 31-03-2025

Իրադրության լրջությունը ստիպել է իշխանությանը` տեղեկացնել, որ ադրբեջանցիները կրակում են ոչ միայն դիրքերի, այլև բնակավայրերի ուղղությամբ

Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանը 10 օրից ավելի է, ինչ համակարգային առումով խախտում է հրադադարի ռեժիմը` վախ, սարսափ և խնդիրներ ստեղծում սահմանամերձ բնակիչների համար, սակայն իշխանությունը կա´մ լուռ էր կա´մ անհեթեթ մեկնաբանություն էր տալիս:

Մարդկանց տեղերում խաբելով, վախեցնելով զգուշացնում էին, որ լռեն, հարցազրույցներ չտան, խնդիրը չբարձրաձայնեն` հավաստիացնելով, որ իրենք խաղաղություն են կառուցում:

Ինչպես լինում է նման դեպքերում, թշնամին դառնում է ավելի լկտի ու վտանգավոր, հատկապես որ իրեն ոչ մի ձևով չեն պատասխանում:

Իրադրության լրջությունը նոր միայն ստիպել է իշխանությանը` հանրությանը տեղեկացնել, որ ադրբեջանցիները ոչ միայն կրակում են մարտական դիրքերի, այլ նաև բնակավայրի ուղղությամբ ու հետևանքն այսօր Խնածախում տեղի ունեցածն է` անհերքելի ապացույցներով»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան