Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:35 31-03-2025

Դեբեդի մակարդակը  կրկին բարձր  է․ «գիժ» գետից  մարդիկ արդեն զգուշանում են

Լոռիում եւ Տավուշում մայիսյան ջրհեղեղից հետո ու հատկապես հիմա՝ գարնանը երբ ձնհալի ու հորդառատ անձրեւների շրջան է ու Դեբեդի մակարդակը կրկին բարձր է, շատ է խոսվում ու կարեւորվում բնական երեւույթների ժամանակ վաղ ազդարարման համակարգերի ներդրման մասին: Ինչպես հայտի է, վաղ ազդարարման համակարգերը կարեւոր են նրանով, որ նպաստում են զոհերի կանխարգելմանը և նյութական վնասների նվազեցմանը: Զարգացած երկներում ներդրված ժամանակակից համակարգերը գործում են, իսկ Հայաստանում դրանք ներդրված չեն, սակայն կլիմայի փոփոխության համատեքստում պարզապես անհրաժեշտություն են:

Դեբեդի դեպքում վարարումն իսկապես աննախադեպ էր, եւ մայիսյան ջրհեղեղից առաջ գրանցվել է միայն 1959 թվականին: Հայաստանը, լինելով Համաշխարհային Օդթերեւթաբանության Կազմակերպության (ՀՕԿ) անդամ, ինտեգրվել է «Բոլորի համար վաղ նախազգուշացում» ծրագրին եւ վաղ ազդարարման համակարգերը Հայաստանում հասանելի կլինեն միայն առաջիկա տարիներին: Իսկ գետամերձ բնակավայրերի բնակիչներն այս տարի ավելի զգուշավոր են:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով