Ներքին 1 տարի առաջ - 14:28 30-03-2025

Երևանում բախվել են Chevrolet-ն ու էլեկտրական հեծանիվը. վերջինը կողաշրջվել է, հեծանվորդը տեղափոխվել է հիվանդանոց․ shamshyan.com

Այսօր՝ մարտի 30-ին, ավտոմեքենայի և էլեկտրական հեծանիվի մասնակցությամբ բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:10-ի սահմաններում Հարավ-արևմտյան թաղամասից դեպի Սիլիկյան թաղամաս տանող ճանապարհահատվածում բախվել են «Chevrolet Malibu» մակնիշի ավտոմեքենան և էլեկտրական հեծանիվը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով հեծանիվը կողաշրջվել է, իսկ հեծանվորդին, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, «Chevrolet»-ի վարորդը մեկ այլ քաղաքացու հետ տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երբ հեծանիվը կողաշրջվել է, դրանից հետո «Peugeot» մակնիշի ավտոմեքենան բախվել է հեծանիվին։

«Chevrolet»-ի ու «Peugeot»-ի վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և հեծանվորդի ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում