Ներքին 1 տարի առաջ - 10:44 30-03-2025

Ընտրությունների ընթացքը Գյումրիում և Փարաքարում. կան մի շարք խախտումներ. «Անկախ դիտորդ»

«Անկախ դիտորդ» դաշինքի գրառումը. «Ընտրությունների ընթացքը Գյումրիում և Փարաքարում 9։30-ի դրությամբ

«Անկախ դիտորդ» դաշինքը շրջիկ դիտորդական առաքելություն է իրականացնում Փարաքար և Գյումրի համայնքներում շրջիկ խմբերի միջոցով, որոնք հետևում են ինչպես տեղամասային կենտրոններրում և մատույցներում, այնպես էլ 2 համայնքներում տիրող իրավիճակին և ընտրությունների հետ կապված իրադարձություններին:

Առաքելության դիտորդները առավոտյան 7:00-8:00 ժամանակահատվածում դիտարկել են Գյումրիում թվով 8 և Փարաքարում 4 տեղամասային ընտրական հանձնաժողովներում իրականացվող նախապատրաստական նիստը և տեղամասերի բացումը ընտրողների համար:

Ժամը 9։30-ի դրությամբ դիտորդներն այցելել են 32 տեղամաս, որից 25-ը՝ Գյումրիում, 7-ը՝ Փարաքարում։
Դիտարկված տեղամասերում հանձնաժողովի առավոտյան նիստը անցել է առանց միջադեպերի:
Հանձնաժողովի նիստը 2 տեղամասերում սկսվել է ուշացած, 3 տեղամասերում արձանագրվել են ընթացակարգային խախտումներ, որոնք վերաբերել են անհրաժեշտ գործողությունների հերթականությունը: Մեկ տեղամասում հնարավոր չի եղել դիտարկել հանձնաժողովի անդամների գործառույթների վիճակահանությունը՝ ՏԸՀ անդամների պնդմամբ այն իրականացվել և արձանագրվել էր նախորդ օրը:

Գյումրիի մեկ տեղամասում անբավարար է համարվել քվեարկության սենյակի տարածքը քվեարկությունը կազմակերպելու համար, ևս մեկում լուսավորությունը՝ հանձնաժողովի աշխատանքի և քվեարկության համար: Նշենք, որ քվեախցիկների հատվածում բավարար լուսավորության բացակայությունը կարող է հանգեցնել թույլ տեսողությամբ անձանց կողմից բաց քվեարկության:

Բացառությամբ մեկ տեղամասի, որում #առհասարակ նիստին ներկա չէին քաղաքական ուժերի վստահված անձինք, մյուսներում վերահսկողությունը իրականացնում էին մեկից ավելի կուսակցությունների վստահված անձինք:

Դիտարկված հանձնաժողովներից միայն մեկում տեղամասը
բացվել է ընտրողների համար 8:00-ից ուշ:

Նշված տեղամասերից 7-ում տարածքն անբավարար է ընտրողների և քվեասենյակում գտնվելու իրավունք ունեցող անձանց համար։ Քվեասենյակի լուսավորությունն անբավարար է 6 տեղամասում և քվեախցիկի լուսավորությունն անբավարար է 4-ում։

Քվեախցիկի դիրքը խնդրահարույց էր Գյումրիի մեկ տեղամասում և, հանձնաժողովի նախագահի ուշադրությունը գրավելուց հետո, քվեախցիկների դիրքը փոխվել է։ Կահավորումն ընդհանուր առմամբ անհարմար է գնահատվել 2 տեղամասում»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան