Ներքին 1 տարի առաջ - 09:26 30-03-2025

ՔՊ-ն քաղաքապետ չի ունենալու, մենք ընդդիմադիրներով կհամագործակցենք. Մարտուն Գրիգորյան

Ընդդիմադիր դաշտում ոչ մի լարվածություն չկա, լարվածություն միայն ՔՊ-ն է առաջացնում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Մեր քաղաքը» դաշինքի ղեկավար Մարտուն Գրիգորյանը։

Նա նշել է, որ Վարդան Ղուկասյանը իշխանության համար հարմար թեկնածու է, սակայն դա չի նշանակում, որ «ինքը Ղուկասյանին ինչ-որ բանում մեղադրում է»։

«Ընդդիմության դաշտում նորմալ հարաբերություններ են, երբ հորս ու որդուս ձերբակալեցին, մեծ մասն եկան, զանգեցին»,- հավելել է նա։

«Էն, որ ՔՊ-ն քաղաքապետ չի ունենալու, էդ հաստատ է։ Մենք ընդդիմադիրներով կհամագործակցենք»,- ընդգծել է նա՝ անդրադառնալով այն հարցին, որ ինքը երբեք չի ասել, թե չի համագործակցելու որևիցե ընդդիմադիր թեկնածուի հետ, ընդհակառակը, «համագործակցությանը կողմ է»։

Խոսելով իր ու Վարդան Ղուկասյանի հարաբերությունների մասին՝ Գրիգորյանն ասել է, որ «իր անձնական հարաբերությունները պետության ու պետականության հետ կապ չունեն»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով