Ներքին 1 տարի առաջ - 22:14 29-03-2025

ՔՊ–ն դատի կտա Արման Թաթոյանին

«Քաղաքացիական պայմանագիրը» կուսակցությունը պատրաստվում է դատի տալ ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանին։ Այս մասին գրում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

««Քաղաքացիական պայմանագիրը» կդիմի դատարան՝ Արման Թաթոյանի կողմից հնչեցված և որոշ լրատվամիջոցներում արտատպված զրպարտող հայտարարությունների մասով՝ թե իբր «ՔՊ-ն ընտրողներին ստիպում է նկարել իրենց քվեաթերթիկը»»,– գրել է Ալեքսանյանը։

Այսօր Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ արդեն բազմաթիվ հրապարակումներ կան, որ ՔՊ-ն հրահանգել է Գյումրու ավագանու ընտրությունների քվեարկության օրը նկարել իրենց քվեաթերթիկները՝ որպես ապացույց, որ ընտրել են իշխանությանը։ Թաթոյանը գրել էր, որ դա հանցանք է և դրա համար նախատեսված է քրեական պատասխանատվություն:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով